Վլադիմիրովկա | Vladimirovka
| 22.06.2012, 19:14 |
Վլադիմիրովկան գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 23 կմ արեւելք, շրջկենտրոն Նինոծմինդայից 22 կմ հյուսիս-արեւելք, ծովի մակերևույթից 2080-2100 մ բարձրության վրա, Փարվանա լճի հարավարեւմտյան ափին:
XIX դարի 40-ական թթ. Վլադիմիրովկայում բնակություն էին հաստատել աքսորական ռուսներ, որոնց քանակը 1914 թ. կազմում էր 197 շունչ: Խորհրդային կարգերի հաստատումից հետո ռուս բնակիչները ժամանակի ընթացքում հայրենադարձվել են: Վերաբնակիչ վերջին ռուսը գյուղը լքել է 1956 թ.: Ռուսների արտագաղթին զուգահեռ, արդեն 1937 թ-ից ի վեր Վլադիմիրովկայում բնակություն են հաստատել մերձակա գերբնակեցված հայաբնակ գյուղերից փոխադրված ընտանիքներ: Վերջիններս հատկապես Փոկա ու նաեւ Հեշտիա գյուղերի բնակիչներ էին, որոնց թիվը 1988 թ-ին կազմում էր 52 տուն, 286 բնակիչ:
Երկրորդ աշխարհամարտին Վլադիմիրովկայից մասնակցել է 90 հոգի, որոնցից 36-ը զոհվել է:
1960-80-ական թվականներին Վլադիմիրովկայում հայոց 8-ամյա դպրոցի գործունեության մասին առկա են հետեւյալ տվյալները. 1966/67 ուս.տարի - 42 աշակերտ, 1967/68 - 52, 1968/69 - 59, 1969/70 - 71, 1970/71 - 81, 1971/72 - 78, 1974/75 - 62, 1980/81 - 51, 1986/87 - 56, 1987/88 - 46, 1988/89 - 44:
ՙՊոբլիկամ՚ գյուղատեղի. Վլադիմիրովկայից 0,5 կմ հարավ-արեւմուտք պահպանվում են տեղացիներին ՙՊոբլիկամ՚ անվամբ հայտնի միջնադարյան գյուղատեղիի, գերեզմանատան եւ եկեղեցու ավերակները: Հնավայրից ոչ հեռու մենհիր հիշեցնող սրբատեղիի վերածված մի կոթող կա (245 x 115 x 45 սմ):
Գյուղատեղի. հետքերը նկատելի են գյուղից 2 կմ հյուսիս` լճի մեջ հրվանդանաձեւ մխրճված թերակղզու վրա:
|
|
|
|
Категория: Փարվանա լճի գյուղերը | Добавил: alexee
|
Просмотров: 1545 | Загрузок: 0
| Рейтинг: 5.0/4 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]