Lake Parvana
ՑՈՒՑԱԿ
Այցելուներ
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Փնտրեք ձեզ
History Church kartikam картикам vel west armenia UK John F. Kennedy дети zina viktor فيلم قصير vardan правдина Public Server v 2 By cEnOpT1k FINAL vitya Jora julet Ringtone էդիկ ժորա aharon Արմեն valiko ասփարեցիներ Erase пробивается Silva Hovsep hakob aleksan sergey секрети ghukas Аспара kal դասարան lektorals Hambardzum хевиметал Vahe karen Aspara Алевтины Ասփարա Փարվանա Джавахети Парвана javakhk домашней косметологии ghazar выбрать меню Thru alina ereq quyr продукты питания anna красочным hasmik жарой sirush интегрированные Видеоурок Как сделать форму из свин Ruslan nairi artur Gevorg Varduhi EximiousSoft kkk tutorials Armen Nune surik erjo Tanya Shrek кличка khachik красная косметичка ванн соединенных Marietta Anahit lorend narine Vera лазерной gyulnaz потаенные varuzhan aspara javakhk Varsenik lake Parvana фильмы онлайн бесплатно отчествоникнейм русская кухня Diana mnatsakan elza Tigran landscape Եգոր Լևանյան karapet People step aleko андорру Storming Areg сохранение вида knar Магамед Дзыбов - (На родном языке) natela javakheti photos Margo maria фирмы с оборотами Nano Սաղամո вырвать Fun with Dick and Jane / Dika un Dž pattanásos bőr artak armine Davit zhora Sofia marina Школа бизнеса фильтр маслянный valod abo Angel Georg naira zaven new year haykui 1960 Gayane valer habet 1911.10.06 Здоровье позвоночника gabrielyans древнеегипетские поиском Hamlet Вертит Tina зверек juletta Nikolay аквариумный shaliko Комфортная darejan рукопашного Набла pályázat zhenya The Interpreter / თარჯიმანი (2005/ქ araz Ato Araks grisha kamo edik kosyans arus слайдов Адьяшанти vardui irina ангорский пух gg_bside_paintball sato Ջավախք Украсить ёлку Kulluk İstiyorum Martin бесстрашного fidalya воздушно сковал hovik Гастелло Nane sara elizbaryans arshaluys varsik parandzem vitali Декодеры Hornblower Alex arevik Arina Artush karine napóleon Кусто gohar qaboos Евгения Попова Sveta Valentin Интересно знать haykush-sirush 729 Marine ovsan футболист года Криштиану Роналду с ano Toshiba Защитить ПК Sasha Shota Harebrained Клад могилы Чингисхана harsanik zemfira Sargis slavik mushegh vagho varsen Georgi különleges receptek Kristine liva державший liparit хрущев Rope Found varujan misak agenti aruncati in strada dprots Аварийная посадка почва Tatyana перевернул уничтожать всех 21 király knkush Siddhi Овес zatik wwww.aspara.ucoz.com Parvana lake Marianna грустно увеличиться raklapgyártás virab Ասփարա Փարվանա Ю.Васнецов grigor Полуторка Вася Пряников Chinar 2на2 Narek Строгановские CD-R Моторное масло karlen Elena Liliana Крокодил на миллион долларов Льва Николаевича ступень Egor Horacije The Crazies (2010) Дариус laura глюков shortbus ayvaz arshak galust goqor институт права people aspara javakhk ярким velison Spartak الجاهليه haykaz Сraze книга Ильфа и Петрова Двенадцать ст Pavloff ladik valik недельный комплекс

Եթե չգտաք ձեզ .
տեղադրեք լուսանկար կամ որևէ պատմություն գյուղի մասին

Соседи

Փ ո կ ա | Poka
22.06.2012, 19:13
Փ Ո Կ Ա

   Փոկան գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 25 կմ արեւելք, շրջկենտրոն Նինոծմինդայից 22 կմ հյուսիս-արեւելք, Փարվանա լճի հարավային եզրին, լճի այն մասում, որտեղից սկիզբ է առնում համանուն գետը, ծովի մակերևույթից 2080-2110 մ բարձրության վրա:
  1595 թ. հարկացուցակի համաձայն գյուղից հարկվել է 5.000 ակչե, եւ ազատ է եղել ռայաներից: Հայտնի է, որ բնակչության բռնի մահմեդականացումից հետո` 1714 թ.` տանուտեր Խալիլի օրոք, փոկացիները պետական գանձարան են մուծել 1.000 ակչե: Ներկայիս բնակիչների նախնիները փոխադրվել են Արտահանից, Էրզրումից եւ Մուշից 1829-1830 թթ.: Ըստ ականատեսի վկայության 1896 թ.փոկացիների նախնիները հիմնականում Արտահանի եւ Մուշի գաղթականներ էին, որոնք Կարնո գաղթականների համեմատ ունեին որոշակի առանձնահատկություններ. ,,...ունին մի յատկութիւն, որ մեր ժամանակներում աւելի գնահատելի է. այդ նրանց անվեհերութիւնը, քաջութիւնն է: Եթէ աւազակ-արիւնարբու թարաքաման իւր աւարառութիւններով միւս գիւղերի մօտից անպատիժ է անցնում, արդահանցու մօտից չի կարող, նոքա շատ են ճաշակել Փոկացու շիկացած գնդակի տաքութիւնը եւ սայրասուր սրի թափը,,:
  19-20-րդ դարերի ընթացքում, Փոկայում հաստատված հայերի քանակն ընդհանուր առմամբ աճել է, բայց 1841-42, 1853-54 եւ 1878-80 թթ. արձանագրվել են նվազման դեպքեր. 1851թ. - 220 մարդ, 1900 - 1011, 1921 - 343, 1926 - 1169, 1987 - 2386: Երկրորդ աշխարհամարտին մասնակցած 260 փոկացիներից 107-ը զոհվել է: 1980-ական թվականների վերջերից քաղաքական եւ տնտեսական ճնշումների պատճառով Փոկա գյուղից արտագաղթող բնակիչների թվաքանակն աննախադեպ չափեր է ընդունել: Երեւույթի առթիվ 2003 թ. վրացի թղթակիցն անթաքույց հրճվանքով նշել է, որ գյուղի 600 տուն բնակչից արդեն մնացել է միայն 300-ը:
  Մարդորսություն վրացական ձեւով կամ նորօրյա հայ-քաղկեդոնականներ. համաձայն Փոկայում հիմնված Կուսանաց վանքի մայրապետ Էլիսաբեթի վկայության` արդեն 2003 թ. իրենց հաջողվել էր վրաց ուղղափառ եկեղեցում վերամկրտել փոկացի բազմաթիվ հայերի, ընդ որում, իբրեւ թե տեղի հայերն իրենք էին դիմում վրաց եկեղեցու ավազանում վերամկրտվելու խնդրանքով, քանի որ ՙիմացան ուղղափառ եկեղեցու առավելությունը: Եկեղեցական-ծխական դպրոցի գործունեության վերաբերյալ վավերագրերում տվյալները սկիզբ են առնում` սկսած 1860-ական թվականներից: Հայտնի է, որ 1880-ական թվականներին Փոկայում հիմք է դրվել դպրոցի շինության, որը, սակայն, մնացել է թերավարտ: Ի դեպ, 1907 թ. ապահովելով 20-25 երեխաների ուսումնառությունը, տեր Աշոտ քահանան ու Հովհաննես Տեր-Մարկոսյանը միաժամանակ Փոկայի դպրոցը վերաբացելու աշխատանքներ էին տարել:
  Գյուղամիջում պահպանվում էր XI դարում համակ սրբատաշ քարով կառուցված միանավ կիսավեր մի եկեղեցի, որը 1990-ական թվականների վերջերին եւ 2000-ական թվականների սկզբներին վերականգնվեց Համաշխարհային բանկի հատկացրած միջոցներով: Արդեն շուրջ մեկուկես տասնամյակ 1990-ական թթ. սկզբներից¤ Վրաստանի կաթողիկոսարանը տեղում հաստատել է կուսանաց միաբանություն: Ուշագրավ է, որ հայաբնակ Փոկայում վրաց հոգեւոր կենտրոն հիմնելը վրաց հոգեւորականությունը գնահատում է իբրեւ. ՙգյուղը Վրաստանին վերադարձնելու միջոց: Եկեղեցու հարավային ճակատին պահպանվել են վրաց մեսրոպատառ արձանագրություններ: Փոկայի եկեղեցին կառուցել է Քարթլիի Յովանե Բ Օքրոպիրի կաթողիկոսը (1033-1048 թթ.) Բագրատ Դ թագավորի օրոք (1027-1072 թթ.): Ն. Բերձենիշվիլին առավել հստակեցրել է եկեղեցու կառուցման ժամանակը այն տեղադրելով 1031-1053 թթ. ժամանակահատվածում: Քարթլիի Յովանե Բ Օքրոպիրիի կողմից Փոկայի եկեղեցու կառուցման փաստը ցույց է տալիս, որ Փոկան նույնպես Մցխեթի կաթողիկոսապատկան վայրերից էր: Դա հաստատում է նաեւ ուշ շրջանում կազմված մի փաստաթուղթ, որտեղ Փոկան, ի թիվս այլոց, թվարկվում է Մցխեթի կաթողիկոսության եկեղեցապատկան վայրերի շարքում (Jordania T., qronikebi, II,1897, էջ 196: Տե°ս նաեւªciskariSvili v.,նշվ. աշխ., էջ 33): Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է հին եկեղեցուց ոչ հեռու: Ծխական այս եկեղեցին վավերագրում հիշվում է` սկսած 1840-ական թթ-ից: Արեւմտյան ճակատից բացված միակ մուտքով, անմշակ քարով, փայտածածկ, պարզ շինություն է:
  2004 թ. փոկացի հայերը գյուղում նոր եկեղեցի կառուցելու թույլտվություն եւ հովանավորություն ստանալու ակնկալիքով մի բազմաստորագիր խնդրագիր էին հղել Գարեգին Բ կաթողիկոսին: Սբ. Հովհաննես թեւավոր խաչը գտնվում է գյուղի արւեմտյան եզրի բլրի գագաթին` իր նախնական տեղում եւ ամբողջական վիճակում: Ցայսօր կանգուն է: Թվագրվում է XI դարով: Տեղացիները կոթողի անվտանգությունն ապահովելու նպատակով այն ներառել են շինության մեջ, որն այժմ սրբատեղի է եւ հայտնի է Սբ. Հովհաննես անվամբ:


       
Категория: Փարվանա լճի գյուղերը | Добавил: alexee
Просмотров: 1433 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]