Խուլգումո | Khulgumo | |
. Գտնվում է Ախալքալաքի դեմ հանդիման, Փարվանա գետի աջափնյա սարահարթին, ծովի մակերեւույթից 1680-1690 մ բարձրության վրա: Քաղաքից բաժանված է գետի ոչ շատ խոր (40-50 մ) ձորով: Հայտնի է, որ 1595 թ. գյուղն ունեցել է 19 տուն, հարկվել է 9.000 ակչե: Ուշագրավ են տնատերերի անձնանունները, որոնց թվում զգալի են ինչպես հայկական, այնպես էլ հայ միջավայրում տարածում գտած օտար անունները, ինչպիսիք են Աստվածատուր, Առյուծ, Արտաշես, Շահազիզ եւ այլն: Հայտնի է, որ 1718-1719 թթ.` տանուտեր Մեհմեդ Մուստաֆայի օրոք, Խուլգումոն հարկվել է 6.500, իսկ 1721-1722 թթ.` տանուտեր Հասանի օրոք 2.500 ակչե: 19-րդ դարի վիճակագրական մի քանի տվյալների համաձայն Խուլգոմոյի բնակչության աճը ներկայացնում է հետեւյալ պատկերը. 1884թ.-295բնակիչ, 1908-560, 1912-585, 1914-723, 1915-556, 1916-591, 1987-1257: Երկրորդ աշխարհամարտին Խուլգումոյից մասնակցել է 121 հոգի. 43-ը զոհվել է: Սբ. Ստեփանոս (Սբ. Աստվածամոր, Սբ. Ստանիսլավ) հայ-կաթոլիկ եկեղեցին գտնվում է գյուղի արեւելյան կողմում տարածվող հին թաղի կենտրոնում: Կառուցվել է 1856թվին, այդ է վկայում եկեղեցու գրությունը. ՙ,,...ժողովրդապետական քարաշէն եկեղեցի յանուն սբ. Աստուածամօր 1856 ամի, ծախիւք ծխականաց, վերանորոգեալ յամի 1908,,: 1861-ը նույնպես կառուցման տարեթիվ է համարվել. ,, ՙԽօլգումօ, յանուն ս. Ստանիսլաւի, քարաշէն, 1861 թուին...,,: Եկեղեցին նորոգվել է նաեւ 1903թ.: Միաժամանակ նաեւ անվանափոխվել է, օրինակ` 1908 թ. հիշվում է Սբ. Ստեփանոս անվամբ: 1910-ական թվականներին նորոգվել է եկեղեցու շրջապարիսպը: Եկեղեցին ներկայումս կանգուն է եւ բարեկարգ: Հին գերեզմանոցի տեղում պահպանվել են շուրջ մեկ տասնյակ ձիակերպ եւ խոյաձեւ տապանաքարեր£ Ձիատապաններից մեկն ունեցել է արաբերեն արձանագրություն: Գյուղի մեջ երևում է նաեւ հիմնավեր միջնադարյան եկեղեցու մնացորդներ (պատի հաստությունը 65 սմ է): | |
Просмотров: 1522 | |