Ասփարա | |
Ասփարան Ջավախքի հնագույն բնակավայրերից է: Եթե մի կողմ դնենք պատմությանը շատ հայտնի Շաորի/Քյոռօղլի/ մեգալիթյան ամրոցը, Ասփարան դարձյալ կհամարվի Հայկական լեռնաշխարի հնադարյան բնակավայրերից մեկը: Անվան ծագումը, որին մակերեսային մեկնաբանություն է տրված ,,Վիքիպեդիա,, համացանցային հանրագիտարանում, տարբեր կերպ է մեկնաբանվում հայ և վրացի հեղինակների կողմից, որոնցից մեկի համաձայն Ասփարա անունը ծագել է վրացերեն ,,հարյուր + հոտ,, /ասի փարի/-ից: Մեր մյուս հարևանների նման վրացիները նույնպես տեղանվան արտաքին նմանությունը փորձել են հարմարեցնել վրացերենի իմաստաբանությանը, հաշվի չառնելով տեղանվան առավել հին, բնիկ անվանումը կամ անվանումները: Այս կարգի մոտեցումները վաղուց հայտնի են մեզ և օտար պատմաբաններին, այս մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ կարդալով` Грузинская история աշխատությունը: Ասփարային վերագրվող անուններից ամենադիտարժաններից են Ասպանա, Ասպանաուրի, Ասֆարա, Ասպարա, Գասպարա անունները, որոնց նմանակները տասնյակներով հանդիպում են Հայկական լեռնաշխարհի տարբեր անկյուններում: /...շարունակելի/
| |
Просмотров: 1675 | |