Lake Parvana
ՑՈՒՑԱԿ
Այցելուներ
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Փնտրեք ձեզ
history Church kartikam картикам vel west armenia UK John F. Kennedy дети zina viktor aspareans vardan Haykanush Sevak vitya Jora asparas field julet Simon aharon արմեն valiko ասփարեցիներ school novy afon silva Hovsep hakob aleksan sergey Roza ghukas Аспара kal դասարան lektorals Hambardzum nicol Vahe karen Aspara Parvana Ասփարա Փարվանա Джавахети Парвана javakhk rafik ghazar rudik Susan Alina ereq quyr club Anna harut hasmik mariam sirush eghisabet nikol Ruslan nairi artur Gevorg Varduhi alexandr Lena Anya Armen Nune surik erjo tanya Karina astghik khachik levon ruzan Marietta anahit lorend narine Vera manush gyulnaz ofelya varuzhan aspara javakhk Varsenik lake Parvana 1973 satenik vladimir Diana mnatsakan elza Tigran Landscape karapet People Step aleko samvel siranush areg Stepan knar 1974 natela javakheti photos Margo Maria tsovik NANO Սաղամո poghos aghabek alfon artak armine Davit zhora sofia Marina Monika ashkhen valod abo angel Georg naira zaven new year haykui 1960 Gayane valer habet 1911.10.06 Avetik gabrielyans ararat aramayis Hamlet tirui Tina Yura juletta Nikolay rubik shaliko tumas darejan aleq anush svet zhenya Feliks araz Ato Araks grisha kamo edik kosyans arus telman Tengo vardui IRINA Sona Nina sato Ջավախք marus aghvan Martin etera fidalya izolda sirarpi hovik petros Nane Sara elizbaryans arshaluys varsik parandzem vitali manushak lusine Alex arevik arina artush karine Napoleon seyran gohar sahak alvina Sveta valentin Serj haykush-sirush melsida Marine ovsan nazik ano Boris nicolay Sasha shota garnik psakadrutyun harsanik zemfira sargis slavik mushegh vagho varsen Georgi abet kristine liva Manya liparit khachatur Misha liana varujan misak levan dprots samtskhe-javakheti 1999 tatyana lusya dariko tovmas knkush ekaterina 2012 zatik wwww.aspara.ucoz.com Parvana lake Marianna tagui Rodionovka vahagn virab Ասփարա Փարվանա tirun grigor norik maro chinar Abraham Narek sejran yordan ashik karlen ELENA liliana alvard Ruben Katya iskui Egor lusik nelli hrach iskuhi Laura nadezhda hermine ayvaz arshak galust goqor mgo people aspara javakhk harutyun velison Spartak aspara javakhk people haykaz anzhela matheos field dzoramut ladik valik haykuhi

Եթե չգտաք ձեզ .
տեղադրեք լուսանկար կամ որևէ պատմություն գյուղի մասին

Վելի շեները» Կարտիկամ | Kartikam
Կարտիկամ | Kartikam
.

sam


Գտնվում է Ախալքալաքից 3,5 կմ արեւելք, Աբուլ վտակի աջակողմյան սարահարթին, ծովի մակերևույթից 1740-1790 մ բարձրության վրա:
Գյուղամիջում պահպանված, 15-16 դարերով թվագրվող հայոց միջնադարյան գերեզմանոցը փաստում է առնվազն այդ ժամանակաշրջանից ի վեր Կարտիկամի հայաբնակ, բարգավաճ գյուղ լինելը: Հայտնի է, որ 1595 թ. գյուղից հարկվել է 20.000 ակչե հարկ:
Ներկայիս բնակիչների նախնիները փոխադրվել են Արտահանի գավառի Վել գյուղից եւ հայաթափ Կարտիկամում հաստատվել 1829-1830 թվականներին:
Կարտիկամի բնակչության թվաքանակի վերաբերյալ կան հետեւյալ տվյալները. 1595-ին` 13 տուն, 1884-ին` 758 բնակիչ, 1891 - 795, 1908 - 1273, 1912 - 1280, 1914 - 1557, 1915 - 1573, 1916 - 1632, 1987 - 2120, 2011 - պակաս քան` 2000:Երկրորդ աշխարհամարտին մասնակցած 200 կարտիկամցիներից 96-ը զոհվել է: Կարտիկամի եկեղեցական-ծխական դպրոցի հիմնադրման ստույգ տարեթիվն անհայտ է: 1891 թվականին այս դպրոցում ուսանել են ոչ միայն Կարտիկամի, այլ նաեւ հարեւան գյուղերի կաթոլիկ եւ առաքելական ծնողների զավակները: 1910 թվականին կատարվել է դպրոցական նոր շենքի հիմնադրումը: 1916 թվականին հիշյալ դպրոցը եղել է արական 43 աշակերտով, կրոնուսույցն էր Տեր-Միքայել Քոթանճյանը: ՍուրբԱստվածածին(Վերափոխման Սբ. Աստվածածնի) հայ-կաթոլիկ եկեղեցին հիմնադրվել է 1843 թվականին, բայց հետագայում մի քանի անգամ նորոգվել է, այդ է վկայում եկեղեցու գրությունը.
,,Ժողովրդապետական քարաշէն եկեղեցի, յանուն սբ. Աստուածածնի, 1843 ամի, ծախիւք ծխականաց, վերանորոգեալ յամի 1908,,:
Հայտնի է, որ 1895 թ. ապրիլի 9-ին եկեղեցին փակվել է ծայրահեղ եւ վտանգավոր կերպով քայքայված լինելու պատճառով: Ստեղծված կացության մասին անմիջապես իրազեկում են Այսրկովկասի Հայ-կաթոլիկ վարչությանը:
1896 թվականին ապրիլի 28-ին ճարտարապետ Լ. Կրոպինսկին Կարտիկամի եկեղեցու վերակացու Հակոբ քահանա Իգիթխանյանցի եւ տանուտիրոջ օգնական Հակոբ Ղուլախսզյանցի ներկայությամբ արձանագրություն է կազմում այն մասին, որ եկեղեցու փայտակերտ սյուներն ու հատկապես թեքված պատերն այլեւս ի զորու չէին իրենց վրա պահելու բավականաչափ ծանր, հողածածկ տանիքը, որի պատճառով էլ եկեղեցու փակումը դրական է գնահատվել, իսկ մինչ նոր եկեղեցի կառուցելը որոշվում է ժամասացությունը կատարել դպրոցի շենքում:
1897 թ. մայիսի 10-ին հոգեւոր վարչությանն ուղղված դիմումով թույլտվություն էր խնդրվում ,,ի հիմանէ նոր եկեղեցի,, կառուցելու համար:
Վերջապես 1900 թ. օգոստոսի 8-ին ՆԳ նախարարությունը տալիս է իր համաձայնությունը եկեղեցու կառուցման համար պայմանով, որ շինարարական ծախսերը պետք է հոգային բացառապես տեղի հայ-կաթոլիկները: 1906 թ. ձգձգվող շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու ակնկալիքով թույլատրվել է Տիրասպոլի հռոմեադավան կաթոլիկների շրջանում մինչեւ 4000 ռ. գումարի չափով հանգանակություն կատարել:
Հայտնի վերջին նորոգումներից մեկը (ծածկերի նորոգությունը) իրականացվել է 1916 թ.:
1915 թ. գյուղի ծխատեր քահանայի պաշտոնը վարում էր փոխավագ քահանա Տեր Միքայել Քոթանճյանը:


Կարտիկամում հատկապես ուշագրավ է եկեղեցուց 60 մ հյուսիս-արեւելք տարածված, ներկայումս Դումանյանների տնամերձ հողամասի սահմաններում ընդգրկված գյուղի հայոց միջնադարյան գերեզմանոցը, որտեղ պահպանված մի քանի խաչքարերն ու դրանց բեկորները թվագրվում են 15-16 դարերով: Հնավայրում պահպանված խաչքարերը, բացառությամբ մեկի, որը նաեւ արձանագիր է, տեղահան են ու կոտրատված: Ուշագրավ է 170 x 100 x 46 սմ չափերով մի խաչքար, որի ստորին մասում կա հեծյալի պատկերաքանդակ: Գեղաքանդակ խաչքարի մեկ այլ բեկոր ունի 87 x 80 x 16 սմ չափեր: Հնավայրում կան նաեւ խոյաձեւ տապանաքարեր:

 Խաչքար (չափերն ենª 200 x 120 x 24 սմ). արեւմտահայաց երեսինª 9 տող.
   ԵՍ ԽԻՄՇԻ ԱՂԵՍ | ԿԱՆԿՆԵՑԻ ԶԽԱՉՍ ՅԻՇ|ԱՏԱԿ ՋԱՀԱՆՇԻՆ, ԴՈՒՄ|ԱՅԽԱԹԻՆ, ՈՍԿԻԾԱՄԻՆ, | ՄՈՒՐԱՅԴԻՆ, ՄԻՐԱՔԻՆ, ԹԱՅԻԲԻՆ, | ԲՈՒԴԱԽԻՆ, ԵԶԴԱՏ|ԱՂԽԻՆ, ՋԱՄԲԱ|ՇԽԻՆ, ՍԻՄԵ|ՈՆԻՆ. ԹՎ(ԻՆ) ՋԾԱ (1502):

Просмотров: 2841 | Добавил: alexee | Теги: картикам, կարտիկամ, kartikam