Lake Parvana
ՑՈՒՑԱԿ
Այցելուներ
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Փնտրեք ձեզ
history Church kartikam картикам vel west armenia UK John F. Kennedy дети zina viktor aspareans vardan Haykanush Sevak vitya Jora asparas field julet Simon aharon արմեն valiko ասփարեցիներ school novy afon silva Hovsep hakob aleksan sergey Roza ghukas Аспара kal դասարան lektorals Hambardzum nicol Vahe karen Aspara Parvana Ասփարա Փարվանա Джавахети Парвана javakhk rafik ghazar rudik Susan Alina ereq quyr club Anna harut hasmik mariam sirush eghisabet nikol Ruslan nairi artur Gevorg Varduhi alexandr Lena Anya Armen Nune surik erjo tanya Karina astghik khachik levon ruzan Marietta anahit lorend narine Vera manush gyulnaz ofelya varuzhan aspara javakhk Varsenik lake Parvana 1973 satenik vladimir Diana mnatsakan elza Tigran Landscape karapet People Step aleko samvel siranush areg Stepan knar 1974 natela javakheti photos Margo Maria tsovik NANO Սաղամո poghos aghabek alfon artak armine Davit zhora sofia Marina Monika ashkhen valod abo angel Georg naira zaven new year haykui 1960 Gayane valer habet 1911.10.06 Avetik gabrielyans ararat aramayis Hamlet tirui Tina Yura juletta Nikolay rubik shaliko tumas darejan aleq anush svet zhenya Feliks araz Ato Araks grisha kamo edik kosyans arus telman Tengo vardui IRINA Sona Nina sato Ջավախք marus aghvan Martin etera fidalya izolda sirarpi hovik petros Nane Sara elizbaryans arshaluys varsik parandzem vitali manushak lusine Alex arevik arina artush karine Napoleon seyran gohar sahak alvina Sveta valentin Serj haykush-sirush melsida Marine ovsan nazik ano Boris nicolay Sasha shota garnik psakadrutyun harsanik zemfira sargis slavik mushegh vagho varsen Georgi abet kristine liva Manya liparit khachatur Misha liana varujan misak levan dprots samtskhe-javakheti 1999 tatyana lusya dariko tovmas knkush ekaterina 2012 zatik wwww.aspara.ucoz.com Parvana lake Marianna tagui Rodionovka vahagn virab Ասփարա Փարվանա tirun grigor norik maro chinar Abraham Narek sejran yordan ashik karlen ELENA liliana alvard Ruben Katya iskui Egor lusik nelli hrach iskuhi Laura nadezhda hermine ayvaz arshak galust goqor mgo people aspara javakhk harutyun velison Spartak aspara javakhk people haykaz anzhela matheos field dzoramut ladik valik haykuhi

Եթե չգտաք ձեզ .
տեղադրեք լուսանկար կամ որևէ պատմություն գյուղի մասին

Վելի շեները» Տուրցխ | Turtskh
Տուրցխ | Turtskh
. sam
imageԳտնվում է Ախալքալաքից ուղիղ khachqarգծով 17 կմ հյուսիս, ծովի մակերևույթից 1740 մ բարձրության վրա: Գյուղի մասին առաջին հիշատակություններից մեկը մեզ է հասել 1595 թ-ից: Համաձայն թուրքական կառավարության` հիշյալ թվականին կազմած ՙՋաբա Դավթար՚-ի, ըստ ամենայնի, զուտ հայաբնակ Տուրցխն ունեցել է 10 տուն բնակիչ (տնատերերի անձնանունների զգալի մասովª հայկական կամ հայկական միջավայրին հարազատ, օրինակ` Ավագ, Սարգիս, Ումեկ եւ այլն) եւ վճարել 15.000 ակչե հարկ: Գավառի բազմաթիվ գյուղերի հետ մեկտեղ հայաթափ է եղել 18-րդ դարում եւ վերստին բնակեցվել 1830 թ.: 1918 թ.` թուրքական բանակի ներխուժման ժամանակ, շուրջ 900 բնակիչ ունեցող Տուրցխը փոխադրվել է Բորժոմի մերձակայքում գտնվող Ցիխիսջվարի գյուղ: Ամիսներ անց սովի եւ վարակիչ հիվանդությունների պատճառով հայրենի գյուղ կարողացել են վերադառնալ միայն 300 հյուծված գյուղացիներ, որոնց գրեթե կեսն էլ կարճ ժամանակում վախճանվել է Տուրցխում: Երկրորդ աշխարհամարտին Տուրցխից մասնակցել է 150 հոգի, որոնցից 54-ը զոհվել է: Ներկայիս բնակիչների նախնիների հիմնական մասը փոխադրվել է Արտահան գավառի Վել եւ շրջակա գյուղերից (Գյոլեի հասարակություն) 1829-30 թթ.: Նորաբնակների թվաքանակը, տարեց տուրցխեցիների վկայությամբ, եղել է 26 տուն: Բացի Վելից, Տուրցխում հաստատվել են նաեւ այլ բնակավայրերից փոխադրված հայեր:ekeghetsihaverzhՕրինակ, Օքրոյանները եկել էին Գորիից, Էլազյաններըª Կարսից, Ափարյաններն ու Խաչատրյաններըª Ռաբաթից, Գրիգորյանները, Գասպարյանները, Հովհաննիսյաններըª Կամպիրից (վերջիններս նախ հաստատվել էին Զակ գյուղում, ապա 1831-ին փոխադրվել Տուրցխ): 19-20-րդ դարերին վերաբերող վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Տուրցխն իր բնակչության թվաքանակով Ջավախքի միջին գյուղերի շարքում էր. 1870թ.-260 բնակիչ, 1884-429, 1912-699, 1913-791, 1914-900, 1915-800, 1916-824, 1987-2108, 1991-2250, 1993-627, 2001-230:Սբ. Աստվածամոր հայկական կաթոլիկ եկեղեցին կառուցվել է 1856թ. և այսօր էլ գործում է։ Օքրո Օքրոյանի ավան նորակառույց միջնակարգ դպրոցը կառուցվել է 2004թ. ռուսաստանաբնակ հայրենակցի կողմից։ Հայ կաթոլիկ գյուղերի մեջ արտագաղթի ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Տուրցխում, արտագաղթում է հատկապես երիտասարդությունը։ Տուրցխի տարածքում պահպանված գերեզմանոցներն ու խաչքարերը վկայում են, որ ներկայիս գյուղը հայաբնակ է եղել առնվազն միջնադարում: Սբ. Աստվածամոր եկեղեցու հարավային կողմում մինչեւ 1980-ական թվականների վերջերը պահպանվում էր դեռեւս 1860-ական թվականներին գործած ծխական դպրոցի կիսավեր շենքը: Վերջինս եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքում քանդվել է: Սբ. Աստվածամոր հայ-կաթոլիկ եկեղեցին կառուցվել է 1856 թ., ըստ 1892 թ. արձանագրության. ՙՈւնի մէկ ժողովրդապետական քարաշէն եկեղեցի, յանուն սբ. Աստուածամօր, 1856 ամին, ծախիւք ծխականաց, վերանորոգեալ յամի 1894՚: Կառուցված է համակ սրբատաշ քարով, կրաշաղախով: Ուշագրավ է արեւելյան ճակատը` արտաքուստ ընդգծված կիսաշրջանաձեւ խորանով: Արեւմտյանkhachkhachqarճակատին ագուցված են 15-րդ դարի արձանագիր ու գեղաքանդակ երկու խաչքար: 1915 թ. գյուղի ծխատեր քահանան էր տեր Հակոբ Գրիգորյանը: Եկեղեցու հարավարեւելյան կողմում ամփոփված են հայ-կաթոլիկ հոգեւորականների (տեր Ստեփան քահանա Ավետիսյան, Հակոբ վարդապետ Էլազյան, տեր Մովսես Մովսիսյան, տեր Հովհաննես վարդապետ Մովսիսյան) մարմինները: Ներկայումս եկեղեցին կանգուն է եւ բարեկարգ վիճակում: Տուրցխի հյուսիսային կողմում պահպանվել է հավանաբար 13-14-րդ դարերով թվագրվող մի հիմնավեր եկեղեցի: Հին գերեզմանոցը գտնվում է գյուղամիջում` պարսպված հսկա ժայռաբեկորներով: Հնավայրում պահպանված անմշակ սալատապաններից զատ, կա նաեւ հավասարաթեւ, մեծ խաչաքանդակով հարդարված 10-11-րդ դարերին բնորոշ մի բոլորաձեւ խաչքար: Երկրորդ գերեզմանոցը տարածվում է գյուղի հյուսիսային եզրին: Ըստ տեղում պահպանված շիրմաքարերի` 19-րդ դարի: Տուրցխում, հատկապես վերջին տասնամյակներին, արագ թափով կառուցապատվելու հետեւանքով գերակշռում են նորակառույց շենքերը, սակայն գյուղն ունի նաև ժողովրդական ճարտարապետության ուշագրավ նմուշներ, ինչպես բանաստեղծ-առակագիր Նազարեթ Կիրակոսյանի լավ պահպանված գլխատունը եւ Հակոբ Ավետիսյանի տան բուխարու քանդակազարդ քարը: Գյուղամիջում` Սարգիս Նոնոյանի տնամերձ հողամասում, պահպանվում է ձիթհանի քար (տրամագիծըª 215 սմ, հաստ.ª 50 սմ): Դիտակետ-աշտարակը գտնվում է գյուղից 2 կմ հարավ` լայնատարած հարթավայրում առանձնացած ոչ մեծ բլրի վրա, պահպանված են ուղղանկյուն հատակագծով (չափերն ենª 14,5 x 10,50 մ, պատերի հաստությունըª 2,06 մ), անմշակ քարով կառուցված դիտակետ-աշտարակի ավերակները, որն ունեցել է նաեւ գաղտնուղի: Մուրչ գյուղատեղին գտնվում է նշյալ դիտակետ-աշտարակի շրջակայքում: Ի դեպ, 1595 թ. Մուրչ անվանաձեւով գյուղը հիշվում է 10 տուն բնակչով (հիշատակված անձնանունների զգալի մասը հայկական են) եւ 11166 ակչե հարկաչափով: Նույն բնակավայրը 1716-1717 թթ. հիշվում է մերթ տանուտեր Հասան Ալիի օրոքª 4000, մերթ Օմեր Աբդալի օրոքª 2000 ակչե հարկաչափով:
Просмотров: 1635 | Добавил: alexee