Lake Parvana
ՑՈՒՑԱԿ
Այցելուներ
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Փնտրեք ձեզ
history Church kartikam картикам vel west armenia UK John F. Kennedy дети zina viktor aspareans vardan Haykanush Sevak vitya Jora asparas field julet Simon aharon արմեն valiko ասփարեցիներ school novy afon silva Hovsep hakob aleksan sergey Roza ghukas Аспара kal դասարան lektorals Hambardzum nicol Vahe karen Aspara Parvana Ասփարա Փարվանա Джавахети Парвана javakhk rafik ghazar rudik Susan Alina ereq quyr club Anna harut hasmik mariam sirush eghisabet nikol Ruslan nairi artur Gevorg Varduhi alexandr Lena Anya Armen Nune surik erjo tanya Karina astghik khachik levon ruzan Marietta anahit lorend narine Vera manush gyulnaz ofelya varuzhan aspara javakhk Varsenik lake Parvana 1973 satenik vladimir Diana mnatsakan elza Tigran Landscape karapet People Step aleko samvel siranush areg Stepan knar 1974 natela javakheti photos Margo Maria tsovik NANO Սաղամո poghos aghabek alfon artak armine Davit zhora sofia Marina Monika ashkhen valod abo angel Georg naira zaven new year haykui 1960 Gayane valer habet 1911.10.06 Avetik gabrielyans ararat aramayis Hamlet tirui Tina Yura juletta Nikolay rubik shaliko tumas darejan aleq anush svet zhenya Feliks araz Ato Araks grisha kamo edik kosyans arus telman Tengo vardui IRINA Sona Nina sato Ջավախք marus aghvan Martin etera fidalya izolda sirarpi hovik petros Nane Sara elizbaryans arshaluys varsik parandzem vitali manushak lusine Alex arevik arina artush karine Napoleon seyran gohar sahak alvina Sveta valentin Serj haykush-sirush melsida Marine ovsan nazik ano Boris nicolay Sasha shota garnik psakadrutyun harsanik zemfira sargis slavik mushegh vagho varsen Georgi abet kristine liva Manya liparit khachatur Misha liana varujan misak levan dprots samtskhe-javakheti 1999 tatyana lusya dariko tovmas knkush ekaterina 2012 zatik wwww.aspara.ucoz.com Parvana lake Marianna tagui Rodionovka vahagn virab Ասփարա Փարվանա tirun grigor norik maro chinar Abraham Narek sejran yordan ashik karlen ELENA liliana alvard Ruben Katya iskui Egor lusik nelli hrach iskuhi Laura nadezhda hermine ayvaz arshak galust goqor mgo people aspara javakhk harutyun velison Spartak aspara javakhk people haykaz anzhela matheos field dzoramut ladik valik haykuhi

Եթե չգտաք ձեզ .
տեղադրեք լուսանկար կամ որևէ պատմություն գյուղի մասին

Վելի շեները» Բավրա | Bavra
Բավրա | Bavra
sam
Բավրան↑ գտնվում է Ախալքալաքից  ուղիղ khachqarգծով 1 կմ արեւելք, Փարվանա գետի աջակողմյան ձորապռնկին, ծովի մակերևույթից 1660-1700 մ բարձրության վրա: Բավրայի տարածքում` Փարվանա գետի ձորալանջի ժայռերի մեջ, գետափից 9 մ բարձրության վրա գտնվող մի քարանձավում, հայտնաբերվել են վերին պալեոլիթի ժամանակաշրջանի մարդու բնակության հետքեր: Համաձայն 1595 թ. ՙԳյուրջիստանի վիլայեթի ընդարձակ դավթար՚-ի Բավրան ունեցել է 6 տուն բնակիչ, հարկվել է 7.665 ակչե: Բնակչության բռնի մահմեդականացումից հետո` 1726-1727 թթ., տանուտեր Աբդուլլահի օրոք, հարկվել է 4.000 ակչե: Հայտնի է, որ Արտահանի եւ մի շարք այլ գավառների որոշ գյուղերի հայ բնակիչները 17-18 դարերում եվրոպական տերությունների հովանին ունենալու հույսով կաթոլիկություն էին ընդունել, ուստի ներկայիս բավրացիների նախնիները 1829 -1830 թթ. Ջավախք փոխադրվելուց գրեթե երկու դար առաջ արդեն հայ-կաթոլիկ համայնքի մաս էին կազմում: Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները 1829 թ. փոխադրվել են Արտահանի Վել եւ հարակից գյուղերից: Բավրա գյուղում հաստատվելու սկզբնական շրջանում, գրեթե մի քանի տասնամյակ շարունակ, բավրացիները դեռեւս թրքախոս էին: Այդ ծանր ժառանգությունը նրանք իրենց հետ բերել էին բնօրրան Արտահանի շրջանից, որտեղ թուրքական հատուկ օրենքով ekeghetsi kamarարգելվել էր հայերեն խոսելը: Գյուղի բնակչության քանակը մի շարք աղբյուրներում ցույց է տրված հետեւյալ չափով. 1884թ.-310 բնակիչ, 1908-455, 1912-407, 1914-597, 1915-481, 1916-496, 1987-1387: Երկրորդ աշխարհամարտին մասնակցած 103 բավրացիներից 50-ը զոհվել է: 1829-30 թթ.` հայ-կաթոլիկների հաստատման ժամանակ, երբ գյուղացիները դեռեւս գտնվում էին նյութական ծանր կացության մեջ եւ եկեղեցի կառուցելու հնարավորություն չունեին, ձեռնարկում եւ իրականացնում են տեղում գոյություն ունեցող եկեղեցու նորոգումը (փլված տանիքը փոխարինում են փայտածածկով): 11-րդ դարով թվագրվող եւ ըստ ամենայնի ի սկզբանե բյուզանդածես այս եկեղեցին բավրացիներին որպես հոգեւոր ժողովարան է ծառայել մինչեւ 1887 թ., երբ տնտեսապես համեմատաբար ամրացած գյուղացիները ձեռնամուխ են լինում նոր, ընդարձակ եկեղեցու կառուցմանը: Թաղածածկ, միանավ եկեղեցին կանգուն է մինչև օրս: Կառուցված է համակ սրբատաշ քարով: Վերջինիս հարավից կից է համանման հորինվածքով երկրորդ եկեղեցին, որը տվյալ դեպքում ավելի հարմար է կոչել սրահ-եկեղեցի: Զույգ կառույցները միասին ունեն 8 x 7,9 մ արտաքին չափեր: Գյուղի գերեզմանոցը տարածվում է եկեղեցու շուրջը: Տեղում պահպանվել են խաչքարերի եւ քառակող կոթողների պատվանդաններ եւ անարձանագիր ու տեղահան` պարզ հորինվածքով սակավաթիվ խաչքարեր: Հիմք ընդունելով տեղում պահպանված մի քանի խաչքարերի ոճական եւ գեղարվեստական առանձնահատկությունները` կարելի է պնդել, որ գերեզմանոցի հին թաղումները վերաբերում են 10-11-րդ դարերին եւ պատկանում գյուղի քաղկեդոնականացած բնակիչներին: Սբ. Խաչ եկեղեցին գյուղի նոր եկեղեցին հիմնվել է 1883 թ., բայց կառուցումն ավարտվել է 1887 թ.: Սբ. Խաչ անվամբ օծված այս եկեղեցին մասնակի նորոգվել է 1916 թ.: Կառուցված է կիսամշակ քարով, սվաղով: Արեւմտյան ճակտոնի գագաթին կանգուն է սրածայր վեղարով ավարտվող քառասյուն զանգակատունը: qandakner kamarakner Արձանագրություն, եկեղեցու հարավային մուտքիճակատին, 2 տող. Տ(Է)Ր ՅՈՎՀ(ԱՆՆԷՍ) ԵՐՓ. | ԲԱՒՐԱԻՍ ԽԱՉԻ Հ(ԱՅ) Կ(ԱԹՈԼԻԿ) ԵԿԵՂԵՑԻ: Հայտնի է, որ տակավին 1915 թ. Բավրան սեփական քահանա չի ունեցել եւ համարվել է Կարտիկամի Միքայել քահանա Քոթանջյանի ծուխ, սակայն 1916 թ. արդեն գյուղին հովվել է առանձին քահանա, որն էր տեր Սիմեոն Խաչատրյանը: 19-րդ դարի թաղումներով միջնադարյան մեկ այլ գերեզմանատան մնացորդներ էլ պահպանվել են գյուղամիջում: Գյուղի մերձակայքում պահպանվում են Փոքր Բավրա եւ Խանումփունար (Տիրուհու աղբյուր) գյուղատեղիները:
Просмотров: 1163 | Добавил: alexee