Lake Parvana
ՑՈՒՑԱԿ
Այցելուներ
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Փնտրեք ձեզ
history Church kartikam картикам vel west armenia UK John F. Kennedy дети zina viktor aspareans vardan Haykanush Sevak vitya Jora asparas field julet Simon aharon արմեն valiko ասփարեցիներ school novy afon silva Hovsep hakob aleksan sergey Roza ghukas Аспара kal դասարան lektorals Hambardzum nicol Vahe karen Aspara Parvana Ասփարա Փարվանա Джавахети Парвана javakhk rafik ghazar rudik Susan Alina ereq quyr club Anna harut hasmik mariam sirush eghisabet nikol Ruslan nairi artur Gevorg Varduhi alexandr Lena Anya Armen Nune surik erjo tanya Karina astghik khachik levon ruzan Marietta anahit lorend narine Vera manush gyulnaz ofelya varuzhan aspara javakhk Varsenik lake Parvana 1973 satenik vladimir Diana mnatsakan elza Tigran Landscape karapet People Step aleko samvel siranush areg Stepan knar 1974 natela javakheti photos Margo Maria tsovik NANO Սաղամո poghos aghabek alfon artak armine Davit zhora sofia Marina Monika ashkhen valod abo angel Georg naira zaven new year haykui 1960 Gayane valer habet 1911.10.06 Avetik gabrielyans ararat aramayis Hamlet tirui Tina Yura juletta Nikolay rubik shaliko tumas darejan aleq anush svet zhenya Feliks araz Ato Araks grisha kamo edik kosyans arus telman Tengo vardui IRINA Sona Nina sato Ջավախք marus aghvan Martin etera fidalya izolda sirarpi hovik petros Nane Sara elizbaryans arshaluys varsik parandzem vitali manushak lusine Alex arevik arina artush karine Napoleon seyran gohar sahak alvina Sveta valentin Serj haykush-sirush melsida Marine ovsan nazik ano Boris nicolay Sasha shota garnik psakadrutyun harsanik zemfira sargis slavik mushegh vagho varsen Georgi abet kristine liva Manya liparit khachatur Misha liana varujan misak levan dprots samtskhe-javakheti 1999 tatyana lusya dariko tovmas knkush ekaterina 2012 zatik wwww.aspara.ucoz.com Parvana lake Marianna tagui Rodionovka vahagn virab Ասփարա Փարվանա tirun grigor norik maro chinar Abraham Narek sejran yordan ashik karlen ELENA liliana alvard Ruben Katya iskui Egor lusik nelli hrach iskuhi Laura nadezhda hermine ayvaz arshak galust goqor mgo people aspara javakhk harutyun velison Spartak aspara javakhk people haykaz anzhela matheos field dzoramut ladik valik haykuhi

Եթե չգտաք ձեզ .
տեղադրեք լուսանկար կամ որևէ պատմություն գյուղի մասին

Соседи

Գանձա | Gandza
23.06.2012, 19:12
Գանձան Ասփարայի հարևաններից ամենանշանավորն է, հայոց մշակույթի, ինչպես նաև Ջավախքի մշակութային կենտրոններից մեկը...

   Պատմական հարուստ անցյալով նշանավորված Գանձան փռված է Ախալքալաքից 22 կմ հարավ-արեւելք, Փարվանա գետի ձախ ափին, հարավարեւմտահայաց մեղմաթեք ձորալանջին, ծ. մ. 2020-2070 մ բարձրության վրա: Գտնվում է Շիրակն ու Ախալցխան Թռեղքին ու Տփղիսին միացնող, առնվազն վաղ միջնադարից հայտնի ու առ այսօր գործող տարանցիկ կարեւոր ճանապարհին:
  Գանձան Ջավախքի հռչակավոր գյուղերից է, բայց առավելապես ոչ թե բազմամարդության, այլ աննման բնաշխարհի կամ էլ գյուղամիջի փառավոր եկեղեցու առկայության պատճառով: Դեռեւս մ.թ.ա. 3-2 հազարամյակներում գյուղի տարածքը բնակեցված է եղել: Դրա ապացույցն են Գանձայից 5 կմ հյուսիս¬արեւմուտք, Փոքր Աբուլ լեռան (2800 մ) արեւելյան փեշին, ծ. մ. 2620 մ բարձրության վրա գտնվող կիկլոպյան շարվածքով, ,,Քյորօղլի,, անունով հայտնի բերդն ու գյուղի հյուսիսարեւմտյան եզրին պահպանված վիշապաքարը: Վերջինս տեղացիների շրջանում հայտնի է ՙՍբ. Սարգիս Կաթնաքար՚ անունով: Գյուղի` միջին դարերում շեն ու բարգավաճ լինելն են փաստում գետամերձ թաղամասում պահպանված ամրոցի ավերակներն ու գյուղամիջի երկու փոքրիկ, միանավ, թաղածածկ եկեղեցիները` կառուցված 12-14 դարերում: Ըստ ամենայնի, վերջիններս բյուզանդական ծիսակարգի առանձնահատկություններով կառուցված եկեղեցիներ են: Հայտնի է, որ 1595 թ. Գանձան մուծել է 6000 ակչե հարկ եւ ազատ է եղել ռայաներից:
  ,,Ժողովուրդն ըստ մեծի մասին Կարնից գաղթականներ են եւ պարապում են երկրագործությամբ: Առաջ այս գիւղում բնակում էին եւ քսան տուն թուրքեր, բայց 1877 թ. պատերազմից առաջ նրանք գաղթեցին դէպի Զէրլատի եւ Չըլտրի կողմերը: Այժմ այս գիւղի բնակիչները բոլորովին հայադաւաններ են:,, Հայերն այստեղ հաստատվել էին դեռեւս 1830-ական թվականներին (օրինակ` Տերյանների ապուպապերը Կարնո գավառի Կրճնկոց գյուղից էին):
  Ի տարբերություն Ջավախքի մի շարք այլ բնակավայրերի` Գանձայում հաստատված հայերին հատկանշական է եղել կայունությունը` զերծ արտագաղթի միտումներից: Սակայն երբեմն գյուղի բնակչության թվաքանակի նվազում, այնուամենայնիվ, տեղի է ունեցել: Այդպես էր, օրինակ, 1893 թ., երբ գյուղը մեծաթիվ զոհեր է տվել վարակիչ հիվանդությունների պատճառով. ,,Յունիսի վերջերից քութեշան, սկարլատինան ու տիֆը սկսեցին իրանց առատ հունձքը, ինչպէս եւ գաւառիս միւս գիւղերում: Շատ տներում մի քանի օրուայ մէջ բոլորուին երեխայ չմնաց: Զուրկ բժշկակական բոլոր միջոցներից:,,
  Գանձաբնակ հայերի թվաքանակին վերաբերող դիվանական վավերագրերից քաղված տվյալների համադրումը ներկայացնում է հետեւյալ պատկերը. 1849թ. - 356 մարդ, 1900 - 1535, 1914 - 2225, 1921 - 800, 1926 - 1812, 1991 - 3600: Երկրորդ աշխարհամարտին մասնակից 450 գանձացիներից 195-ը զոհվել է:
   Գանձան հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի /1885-1920/ ծննդավայրն է: Սկսած 1966¬ից` յուրաքանչյուր տարվա հուլիս ամսվա վերջին Գանձայում մեծ շուքով եւ հանդիսությամբ անցկացվում են ՙՏերյանական օրեր՚: Տոնախմբությանը մասնակցում են ոչ միայն գյուղի բնակչությունը, այլեւ Ջավախքի զանազան ծայրերից, հարեւան շրջաններից, նաեւ` Երեւանից եւ Թբիլիսիից ժամանած հյուրեր:
   Եկեղեցական-ծխական դպրոցի գործունեությունը վավերագրերում վկայված է 1865-ից: Դպրոցական շենքը գտնվում էր Սբ. Կարապետ եկեղեցու բակում£ Ցավոք, այս դպրոցի հետագա տարիների գործունեության մասին վավերագրերը լռում են£ Ավելի հավանական է, որ փակված լիներ, քանի որ արդեն 1885 թ. գյուղում հիշվում է նորաբաց պետական (ռուսական) դպրոցը. ՙԱյստեղ բացուած է մի արքունի շինական դպրոց£ Վերջինս գործել է բավական երկար ժամանակ£ Մասնավորապես 1890¬ին ունեցել է 80 աշակերտ, իսկ 1902-ին արդեն երկսեռ միդասյա ուսումնարան էր` 92 աշակերտով: Ներկայումս գործում են հայկական երկու միջնակարգ դպրոցներ մեծաթիվ աշակերտությամբ.
   Սբ. Կարապետ հայոց եկեղեցու գոյությունը վկայված է 1840-ական թվականներից, բայց ներկայիս գմբեթավոր, քարաշեն ու ընդարձակ եկեղեցին (չափերը` 19,10 x 12,73 մ) կառուցվել է 1859-ին: Ի դեպ, շինարարական աշխատանքների կազմակերպիչն ու հովանավորն էր Վահան Տերյանի պապը` տեր Գրիգոր քահանան: Ժամանակակիցը այդ եկեղեցին այսպես է նկարագրել. ՙ...ունի մի փառաւոր եկեղեցի, սրբատաշ քարով եւ թաղակապ, չորս սիւների վերայ. այդ եկեղեցին պարծանք կարող է բերել մինչեւ անգամ շատ քաղաքների, շինուած ժողովրդի տուրքով եւ հանգուցեալ Գրիգոր քահանայի օժանդակությամբ եւ հոգատարությամբ՚: Շինարարության համար ծախսվել է մինչեւ 15.000 ռուբլի: Սբ. Կարապետի անվամբ օծված եկեղեցին այժմ էլ կանգուն է, անվնաս եւ իրավամբ ներկայանում է իբրեւ գյուղի ճարտարապետական զարդ: Գյուղամիջում կանգուն են եւս երկու միանավ, թաղածածկ եկեղեցիներ` Վերին եւ Ներքին, կառուցված համակ սրբատաշ քարով: Սրանցից վերինը (արտաքին չափերն են` 10,54 x 6,86 մ) հյուսիսից ունի առանձին մուտքով մի փոքրիկ, կից սրահ, մեկ մուտք` հարավային ճակատից եւ վրաց մեսրոպատառ 2 արձանագրություն:
   Գյուղի գետահայաց թաղամասի բնակելի տների շարքում պահպանվել են միջնադարյան բերդի պարսպապատերի մնացորդներ` առանձին հատվածների տեսքով: Գանձայի կամուրջը կառուցված է Փարվանա գետի վրա 19 դարի կեսերին: Երկթռիչք, քարաշեն ու ամրակուռ կամուրջ է: Սբ. Հովհաննես միջնադարյան միանավ եկեղեցին գտնվում է գյուղից 3 կմ հարավ¬արեւմուտք, Սբ. Հովհաննես լեռան գագաթին, ծ. մ. 2327 մ բարձրության վրա (արտաքին չափերն են` 6,83 x 4,45 մ): Վերջինս կանգուն է, համակ սրբատաշ քարից` հիմնված երկաստիճան գետնախարսխի վրա: Ուխտագնացության օրն է հունիսի 24-ը: Գյուղից հարավ-արեւելք` բարձրլեռնային գոտում, 1933 թ. հիշվում է Մաղարա անվամբ գյուղատեղին` եկեղեցու ավերակներով:


Ժամանակակից գրական հայերենն իր բարձրակետին է հասել այստեղ...


Հայ պոեզիան իր բարձրագույն մտավորականին ծնել է այստեղ...

                                                       


Ես անջատված եմ հայրենի հողից,
Հայրենի տունըս՝ իմ սրտին օտար.
Ինձ այրում է միշտ մի անհագ թախիծ,-
Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ...

Հուզվում են, հոսում հեղեղները մեծ,
Մագլցում վերև և թավալվում ցած.
Ջմրուխտե ջրեր, ձեզ ո՞վ վրդովեց,
Հայրենական տո՜ւն, հավետ մոռացած...

Միևնույն է ինձ Հյուսիս թե Հարավ,-
Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում.
Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ.
-Հավիտյան օտար, հայրենակա՛ն տո՜ւն...

Teryan_Vahan       
ՀՂՈՒՄՆԵՐ:
◊ Teryan.com կայք
◊ Վահան Տերյանի կյանքը
◊ Բանաստեղծություններ
◊ Մթնշաղի անուրջներ
◊ Կարդում է Ս.Նաջարյանը
◊ ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ

Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,

   Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:


Կախարդական մի շղթա կա երկնքում`
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկմեկու:

Մեղմ գիշերի գեղագանգուր երազում`
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն`
Հավերժաբար իրար կապված ու բաժան:

Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ,բայց միշտ բաժան ու հեռու,
Աստղերի պես և հարազատ, և օտար…

Категория: Փարվանա լճի գյուղերը | Добавил: alexee
Просмотров: 2300 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/10
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]