Lake Parvana
ՑՈՒՑԱԿ
Այցելուներ
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Փնտրեք ձեզ
history Church kartikam картикам vel west armenia UK John F. Kennedy дети zina viktor aspareans vardan Haykanush Sevak vitya Jora asparas field julet Simon aharon արմեն valiko ասփարեցիներ school novy afon silva Hovsep hakob aleksan sergey Roza ghukas Аспара kal դասարան lektorals Hambardzum nicol Vahe karen Aspara Parvana Ասփարա Փարվանա Джавахети Парвана javakhk rafik ghazar rudik Susan Alina ereq quyr club Anna harut hasmik mariam sirush eghisabet nikol Ruslan nairi artur Gevorg Varduhi alexandr Lena Anya Armen Nune surik erjo tanya Karina astghik khachik levon ruzan Marietta anahit lorend narine Vera manush gyulnaz ofelya varuzhan aspara javakhk Varsenik lake Parvana 1973 satenik vladimir Diana mnatsakan elza Tigran Landscape karapet People Step aleko samvel siranush areg Stepan knar 1974 natela javakheti photos Margo Maria tsovik NANO Սաղամո poghos aghabek alfon artak armine Davit zhora sofia Marina Monika ashkhen valod abo angel Georg naira zaven new year haykui 1960 Gayane valer habet 1911.10.06 Avetik gabrielyans ararat aramayis Hamlet tirui Tina Yura juletta Nikolay rubik shaliko tumas darejan aleq anush svet zhenya Feliks araz Ato Araks grisha kamo edik kosyans arus telman Tengo vardui IRINA Sona Nina sato Ջավախք marus aghvan Martin etera fidalya izolda sirarpi hovik petros Nane Sara elizbaryans arshaluys varsik parandzem vitali manushak lusine Alex arevik arina artush karine Napoleon seyran gohar sahak alvina Sveta valentin Serj haykush-sirush melsida Marine ovsan nazik ano Boris nicolay Sasha shota garnik psakadrutyun harsanik zemfira sargis slavik mushegh vagho varsen Georgi abet kristine liva Manya liparit khachatur Misha liana varujan misak levan dprots samtskhe-javakheti 1999 tatyana lusya dariko tovmas knkush ekaterina 2012 zatik wwww.aspara.ucoz.com Parvana lake Marianna tagui Rodionovka vahagn virab Ասփարա Փարվանա tirun grigor norik maro chinar Abraham Narek sejran yordan ashik karlen ELENA liliana alvard Ruben Katya iskui Egor lusik nelli hrach iskuhi Laura nadezhda hermine ayvaz arshak galust goqor mgo people aspara javakhk harutyun velison Spartak aspara javakhk people haykaz anzhela matheos field dzoramut ladik valik haykuhi

Եթե չգտաք ձեզ .
տեղադրեք լուսանկար կամ որևէ պատմություն գյուղի մասին

History » Քարահունջի երթուղին: Շաորի | Shaori Castle
Քարահունջի երթուղին: Շաորի | Shaori Castle

Ասփարայից 3 կիլոմետր հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 2700 մետր բարձրության վրա է գտնվում, ոչ միայն Անդրկովկասի, այլև հնագիտության պատմության համար բացառիկ արժեք ներկայացնող Շաորի անունով կնքված մեգալիթյան ամրոցը:

ԱՍՏՂԱՅԻՆ ԱՄՐՈՑԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

The Secret of the megalith castle

   Կիկլոպյան կառույցի Շաորի անունը լեռան Քյոռօղլի անվան վրացական տարբերակն է:
  Ով էր Քյոռ օղլին: Ինչպես է փոքրասիական Կույր երգչի հոմերոսյան առասպելը, տարբեր ժողովուրդների մոտ, ընդունվել որպես սեփական պատմություն, հայտնի է մեզ: Հայտնի է նաև վրացական փորձը` ,,Շաորի,, տարբերակը: Մեծ հաշվով, կարևոր չէ, թե ով ինչ անուն է տալիս պատմական այս կամ այն իրադարձությանը, կարևոր են` ինքը պատմական հուշարձանը, որ մեզ է հասել անխաթար վիճակով և տեղաբնակները, ովքեր տրապետում են հուշարձանի գաղտնիքներին, սերնդե-սերունդ փոխանցված զրույցներին: Նրանք են տերը և հուշարձանի, և նրա մասին փոխանցված պատմությունների:
  Վերջին տարիներին վրացական մի քանի արշավախմբեր են այցելել Շաորի մեգալիթյան ամրոցը, որոնք տուրիստական բնույթ են կրել: Վրացի գիտնականների մեծ հետաքրքրությունը պայմանավորված է կառույցի պատմական բացառիկ արժեքով: Այն իր տեսակի մեջ եզակիներից է աստղերի ուսումնասիրության հնադարյան կենտրոնների շարքում, տարիքով զիջում է 7000-ամյա Քարահունջին նրա նմանակ` Սթոուն Հենչին ու Հայաստան-Անգլիա երթուղով կառուցված մյուս աստղադիտարաններին, բայց ավելի հին է, քան ամերիկացի բնիկների կառույցները:
  Շաորի մեգալիթյան ամրոցը 4000 տարեկան է: Նրա իշխող դիրք Սամսարի ու հարակից լեռնաշղթաների շարքում, առավելություն է տվել մյուս կառույցների նկատմամբ: Եթե Փոքր Աբուլի նմանատիպ ու նույնանուն ամրոցը ապշեցնում է իր ծավալներով ու կառուցվածքի բարդությամբ, ապա սա զարմացնում է իր գործառնության բազմազանությամբ: Շաորին հնադարյան մարդուն ծառայել է թե որպես աստղադիտարան, թե որպես զոհաբերության ու այլևայլ ծիսակատարությունների սրբավայր, թե որպես բերդ ու ամրոց, կացարան: Իսկ ամենազարմանալին, լեռան ստորոտից մինչև գագաթը ձգվող ոլորապտույտ ճանապարհն է, որի հնարամիտ կառուցվածքը շատ բան է հուշում նրա դերի ու նշանակության մասին: Ճանապարհի լայնքը հնարավաորություն է տալիս 3-4 ձի կողք-կողքի առանց մեծ ջանքի, վարգով ու մարտակառքն էլ հետևից կապած մի քանի րոպեում բարձրանալ լեռան գագաթը: Նման բան ոչ միշտ կարելի է հանդիպել պատմագրության մեջ: Միայն այս իրողությունը շատ բան կարող է հուշել պատմաբաններին ամրոցի նշանակության, բնակիչների զբաղմունքի, կենցաղի, վարքուբարքի մասին:
  Պատմական երկու հուշարձաններն էլ` Շաորին և Փոքր Աբուլի հնավայրերը, կապված են եղել տեղի բնակիչների հետ, որոնք տարբեր դարաշրջաններում մշտական առնչություն են ունեցել դրանց հետ, այդ են վկայում մինչև մեր օրերը հասած զրույցներն ու լեգենդները հսկաների և Փարվանա քաջերի մասին, իսկ Ասփարայում տեղացիները մինչև հիմա խորհրդավոր տոնով, որպես կարևոր գաղտնիք են իրար փոխանցում Շաորի ամրոցի և Ասփարա գյուղի միջև գաղտնի գետնուղիների մասին լուրերը, որոնք ըստ մեզ հասած զրույցների հասնում են մինչև Փարվանա լիճ:
  Շաորիի հարևանությամբ գտնվող բնակավայրերը` Ասփարան և Նոր Խուլգումոն նույնպես հին պատմություն ունեն: Ասփարայի միջնաբերդը, որի կենտրոնական հատվածի հիմքի վրա է կառուցված 11-12դդ. վերագրվող եկեղեցին, իր կառուցվածքով, շարվածքի տեխնիկայով հիշեցնում է Շաորիի և Փոքր Աբուլի պարսպապատերին: Մինչև հիմա ուսումնասիրված չէ միջնաբերդի ստորգետնյա ճանապարհը, որն անկասկած կապ ունի Շաորի ամրոցի հետ. . . /շարունակելի/
Ա. Կ.
Շարունակության մեջ կներկայացնենք Փարվանա լճի ավազանի հնադարյան պատմությանն առնչվող ուշագրավ դրվագներ և ՊԻԿ հեռուստաընկերության նկարահանած վավերագրական ֆիլմերը Շաորի մեգալիթյան կառույցի մասին:

Ակնարկը լույս է տեսել նաև Ջավախք Մեդիա կայքում

Просмотров: 1819 | Добавил: alexee | Рейтинг: 5.0/1