Ասփարայի միջնադարյան եկեղեցին | Church of Aspara
Ասփարայի միջնադարյան կիսավեր եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում: Եկեղեցին կառուցված է ուղղանկյուն հատակագծով` 11.85մ x 5.84մ արտաքին չափերով, հազվադեպ հանդիպող շինարարական շաղախով, որի աննախադեպ ամրության շնորհիվ դիմակայել է ավերողների բազմաթիվ ոտնձգություններին ու հիմնահատակ չի կործանվել:
Մինչև հիմա կանգուն են մնացել եկեղեցու հյուսիսային ճակատը և արևելյան հատվածի մեծ մասը, ամբողջությամբ պահպանված է եկեղեցու բեմաքարը, մասնակիորեն` ուղղանկյուն սյունախոյակները և կամարակները, որոնց գեղաքանդակները, նույնիսկ կիսավեր վիճակում, պատկերացում են տալիս եկեղեցու հոյակերտ կառուցվածքի, գեղարվեստական գեղեցիկ լուծումների մասին:
Полуразрушенный храм стоить в центре деревни. Он представляет собой структуру прямоугольного плана (внешние размеры: 11,85 х 5,84 м), полностью построен из мелкого камня. Среди руин церкви выделяется фрагмент оконной рамы, отличается его художественная оформления. |
A semi-ruined church used to stand in the centre of the village. It represented a structure of a rectangular plan (exterior dimensions: 11.85 x 5.84 metres) entirely built of finely-dressed stone. Among the ruins of the church stands out the fragment of a window frame distinguished for its artistic decoration. |