Lake Parvana
ՑՈՒՑԱԿ
Այցելուներ
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Փնտրեք ձեզ
history Church kartikam картикам vel west armenia UK John F. Kennedy дети zina viktor aspareans vardan Haykanush Sevak vitya Jora asparas field julet Simon aharon արմեն valiko ասփարեցիներ school novy afon silva Hovsep hakob aleksan sergey Roza ghukas Аспара kal դասարան lektorals Hambardzum nicol Vahe karen Aspara Parvana Ասփարա Փարվանա Джавахети Парвана javakhk rafik ghazar rudik Susan Alina ereq quyr club Anna harut hasmik mariam sirush eghisabet nikol Ruslan nairi artur Gevorg Varduhi alexandr Lena Anya Armen Nune surik erjo tanya Karina astghik khachik levon ruzan Marietta anahit lorend narine Vera manush gyulnaz ofelya varuzhan aspara javakhk Varsenik lake Parvana 1973 satenik vladimir Diana mnatsakan elza Tigran Landscape karapet People Step aleko samvel siranush areg Stepan knar 1974 natela javakheti photos Margo Maria tsovik NANO Սաղամո poghos aghabek alfon artak armine Davit zhora sofia Marina Monika ashkhen valod abo angel Georg naira zaven new year haykui 1960 Gayane valer habet 1911.10.06 Avetik gabrielyans ararat aramayis Hamlet tirui Tina Yura juletta Nikolay rubik shaliko tumas darejan aleq anush svet zhenya Feliks araz Ato Araks grisha kamo edik kosyans arus telman Tengo vardui IRINA Sona Nina sato Ջավախք marus aghvan Martin etera fidalya izolda sirarpi hovik petros Nane Sara elizbaryans arshaluys varsik parandzem vitali manushak lusine Alex arevik arina artush karine Napoleon seyran gohar sahak alvina Sveta valentin Serj haykush-sirush melsida Marine ovsan nazik ano Boris nicolay Sasha shota garnik psakadrutyun harsanik zemfira sargis slavik mushegh vagho varsen Georgi abet kristine liva Manya liparit khachatur Misha liana varujan misak levan dprots samtskhe-javakheti 1999 tatyana lusya dariko tovmas knkush ekaterina 2012 zatik wwww.aspara.ucoz.com Parvana lake Marianna tagui Rodionovka vahagn virab Ասփարա Փարվանա tirun grigor norik maro chinar Abraham Narek sejran yordan ashik karlen ELENA liliana alvard Ruben Katya iskui Egor lusik nelli hrach iskuhi Laura nadezhda hermine ayvaz arshak galust goqor mgo people aspara javakhk harutyun velison Spartak aspara javakhk people haykaz anzhela matheos field dzoramut ladik valik haykuhi

Եթե չգտաք ձեզ .
տեղադրեք լուսանկար կամ որևէ պատմություն գյուղի մասին

History » Վելի պատմություն | History of Vel
Վելի պատմություն | History of Vel
Վաղ հնադարի հին ու հզոր պետություններից մեկի ՀԱՅԱՍԱՅԻ հյուսիսային սահմանները հսկող բարձրադիր բնակավայր է ՎԵԼԸ , կառուցված Կուռ գետի ձախ ափին, անմատչելի բարձունքի վրա, նրա ծնունդը Հայկի ու Բելի ժամանակներով է թվագրվում, vel gyugh իր անունը նույնպես, ըստ երևույթին, ժառանգել է երկու հզորներից մեկի Բելի անունից, եթե դա այդպես է, կարող է մեկ անգամ ևս փաստել Բելի հայրենական նախատիպ լինելու հանգամանքը: Հետագայում թուրք նվաճողները այնքան սիրեցին Արդահանի այդ չքնաղ բարձունքը, որ խանդով սկսեցին կոչել Վելիքօյ, իսկ հետո, ապրելով ու սիրահարվելով Վելին` այն վերանվանեցին ՍԵՎԻՄԼԻ: Այսօր /Բել-Վաալ-ՎԵԼ-Վելիքօյ-Սեվիմլին/  իր անսքող գեղեցկությամբ շարունակում է զարմացնել հյուրերին, ինչպես հազարամյակներ առաջ:

ՎԵԼԻ ՀՆԱԴԱՐՅԱՆ ԱՄՐՈՑԸ

Թուրքերն այն անվանում են Սեվիմլիկալեսի, բայց դա էական չէ: Ամրոցը կառուցված է ըստ երևույթին Հայասայի թագավորների օրոք, քանի որ Արարատյան թագավորության/Ուրարտու/ շրջանում այն վերակառուցվել և օգտագործվել է, որպես ռազմական հզոր շինություն, իր բարձր դիրքի ու աշխարհագրական հարմար տեղադրության պատճառով: Ամրոցը կառուցված է Կուռի ձախ ափին, կիրճի վրա, որը նրան անմատչելի է դարձրել հարձակումների ժամանակ: Հետագայում ամրոցը պարբերաբար վերակառուցվել է, ամրացվել, մինչև օտար նվաճողների ներխուժումը, իշխանական տների կողմից օգտագործվել է որպես ռազմական համալիր: Այսօր ամրակուռ ամրոցից մնացել են միայն պատերը:


Երվանդ Լալայանի հաղորդած տեղեկությունների համաձայն վելցիների նախնիները լուսավորչական հայեր են եղել և տարբեր ժամանակներում, այլևայլ տեղերից եկել և բնակվել են Վելում։ Ըստ Լալայանի, Արտահանի բեկը արգելել է Վելի և շրջակա հայախոս գյուղերի բնակիչներին հայերեն խոսել և ամեն անգամ հայերեն խոսելիս 50 բաղդադ տուգանք է նշանակել։ Հետագայում Վելում հաստատվում է մի կապուցին քահանա, որը և աստիճանաբար գյուղացիների մեջ կաթոլիկություն է տարածում։ Փաստորեն, թուրքերի ճնշմամբ ու մահվան սպառնալիքով վելցիներն սկսում են թուրքերեն խոսել, ինչն աստիճանաբար նրանց իսլամացման կարող էր տանել։ Դրա վառ ապացույցն է տասնամյակներ անց Վելում մնացած հայ կաթոլիկ փոքրաթիվ համայնքի բռնի թուրքացումն ու իսլամացումը։ Վելցիների հայ մնալու միակ ելքը մնացել է կաթոլիկություն ընդունելը, մանավանդ, որ Վելում լուսավորչական քահանա չի եղել։ Որպես ցեղասպանության դրսևորում` թուրքերեն խոսելու պարտադրված սովորությունից ձերբազատվելու համար պահանջվեց երկար ժամանակ։ Ջավախքում հաստատվելուց հետո էլ երևույթն առկա էր. վելցիների գիտակցությունում դեռևս կար թուրքական սպառնալիքի գործոնը:



ՎԵԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ...
   Վելը թուրքերի թիրախում պատահականորեն չէր հայտնվել: Քաղաքակրթության բնօրրաններից մեկի Հայասայի հյուսիսում բնակվող ժողովուրդը թուրքերի համար քաղաքակրթվելու իսկական հումք էր հանդիսանում: Ձուլման քաղաքականությունը թյուրքական ցեղերի կողմից որդեգրվել էր Փոքր Ասիա ներխուժելուց ի վեր, որը ինքնահաստատման միակ ու անփոխարինելի միջոց էր նրանց համար: Բախվելով կարծր դիմադրության ու մեծ արդյունքի չհասնելով, նրանք հետագայում դիմեցին ավելի կտրուկ միջոցների` ֆիզիկական բռնությունների, բռնի հավատափոխման ու թուրքացման: Այս երևույթը համատարած դարձավ մեծ եղեռնից հետո, երբ հայերը անհամեմատ թուլացած էին: Իսկ վելցիների նկատմամբ, ինչպես նշեցինք, այն սկսվել էր դարեր առաջ, սակայն`շոշափելի արդյունք չէր տվել:
   Քաղաքակրթական մակարդակների ահռելի տարբերությունը, որ առկա էր եկվորների և տեղաբնակների միջև, երկար ժամանակ թույլ չէր տալիս ավարտել ձուլման գործընթացը: Երվանդ Լալայանի նկարագրած ժամանակաշրջանում արդեն սկսվել էր ֆիզիկական հաշվեհարդարի ու ահաբեկման գործընթացը, որի դրսևորումներից էին` լեզու և ականջ կտրելը, մարդկանց առևանգումը և, ի վերջո, սպանությունները: Այս ամենը չկարողացան ընկճել վելցիներին: Օգտագործելով բազմադարյա փորձը, նրանք կարողացան ելք գտնել ստեղծված իրավիճակից:    Շատ լավ գիտակցելով, որ միայն հավատափոխությունը կարող է տանել թուրքացման, նրանք սկսեցին հակառակը համոզել թուրքերին, որ հավատը երկրորդական է, իսկ ահա փոխելով լեզուն` իրենք ,,կդառնան թուրք,,: Թուրքերը, որքան էլ անսովոր է, հավատացին վելցիներին, արդյունքում` հայկական մի ստվար զանգված փրկվեց ֆիզիկական բնաջնջումից: Հաջորդ քայլով` օգտագործելով ավանդական կապերը եվրոպական պետություւնների հետ, նրանք իրենց վրա հրավիրեցին կաթոլիկ միսիոներների ուշադրությունը և նրանց օգնությամբ սկսեցին կաթոլիկություն ընդունել, որին թուրքական իշխանությունները մեծ ընդդիմություն ցույց չտվեցին, նկատի առնելով վելցիների թրքախոսությունը: Վատիկանի բարձր հովանավորությունը վերջնականապես փրկեց նրանց բնաջնջումից: Թուրքերից հարյուր տարի պահանջվեց հասկանալու իրենց գործած սխալը:
  1918 թվականի մեծ արշավանքների ժամանակ Ջավախքում նախկին վելցիներից ստացած ծանր հարվածներից մազապուրծ թուրքական ջոկատները, Արտահան հասնելով որոշեցին ուղղել հարյուրամյա սխալը` մահմեդականացնելով Վելում մնացած փոքրաթիվ հայերին, որոնք հետագայում ձուլվելով թուրքերին` մի փոքր էլ մոտեցրին նրանց եվրոպացիներին:
  Հարյուրամյակների ընթացքում դիմափոխված Թուրքիան, այսօր ձգտում է դեպի Եվրոհամայնք:

  Ա.Կ.
Просмотров: 1903 | Добавил: alexee | Рейтинг: 5.0/1